հաճախակի տրվող հարցեր
1. Ովքե՞ր են jobbit-ի օգտվողները և շահառուները:
jobbit.online հարթակի միակ օգտատերերը ընկերություններն են: Որպես այդպիսին, հաշիվները պետք է օգտագործվեն և կառավարվեն ընկերության ներկայացուցչի կողմից, ինչպիսիք են ՄՌ մասնագետները, հավաքագրման մասնագետները և այլն:
2. Ո՞վ է համարվում ընկերության «ներկայացուցիչ»:
ՄՌ կամ հավաքագրման մասնագետը գիտի ընտրված աշխատատեղի և իր ընկերության համապատասխան աշխատակցի մասին բոլոր տեղեկությունները և մանրամասները, ներառյալ նրա աշխատավարձը:
3. Ո՞վ կարող է մասնակցել jobbit-ի հարցմանը:
Հարցմանը կարող է մասնակցել ցանկացած ընկերություն, որն ունի աշխատակից ընտրված աշխատատեղի համար:
4. Կարո՞ղ եմ մասնակցել հարցաշարին, բայց չվճարել հաշվետվության համար:
Դուք կարող եք լրացնել հարցաշարը, քանի դեռ ունեք համապատասխան աշխատատեղում աշխատակից: Ձեր տրամադրած տեղեկատվությունը դրական ազդեցություն կունենա հաշվետվության վրա՝ այն ավելի մանրակրկիտ դարձնելով Ձեր գործընկեր ընկերությունների համար, ովքեր ցանկանում են հաշվետվություն ստանալ: Հարցման մասնակցությունն անվճար է:
5. Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել աշխատանքի հաշվետվությունը jobbit-ում:
Պարզապես լրացրեք հարցաթերթիկը համապատասխան աշխատատեղի համար: Եթե ցանկանում եք ստանալ հաշվետվությունը, Ձեզ հարկավոր է ավարտել գործընթացը՝ կատարելով վճարումը, որը կարող է իրականացվել ինչպես բանկային փոխանցումով, այնպես էլ առցանց եղանակով:
6. Ի՞նչ աշխատատեղեր են ներառված հաշվետվության մեջ:
Դուք ստանում եք առանձին հաշվետվություն յուրաքանչյուր ընտրված աշխատատեղի համար: Սա նշանակում է, որ ի տարբերություն այլ աշխատավարձերի հարցումների, վճարում եք միայն Ձեզ անհրաժեշտ աշխատատեղերի համար:
7. Ո՞վ կարող է մուտք գործել աշխատատեղի հաշվետվություն:
Հաշվետվության հասանելիություն ունեն միայն նրանք, ովքեր մասնակցել են հարցաշարին:
8. Ինչպիսի՞ն է հաշվետվության կառուցվածքը:
jobbit-ը հոգ է տանում Ձեր մասին՝ հսկայական և անպետք տեքստերի փոխարեն տրամադրելով միայն պատկերավոր գրաֆիկներ, որոնք ցույց են տալիս աշխատատեղի վերաբերյալ ամբողջական պատկերը:
9. Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե որ ընկերություններն են մասնակցել հարցմանը:
Հարցումը ներառում է մասնակից ընկերությունների ցանկը: Հաշվետվության մեջ որևէ ընկերության ստույգ մանրամասներ ներառված չեն:
10. Ինչու jobbit? Ինչո՞վ է այն առանձնանում իր մրցակիցներից:
jobbit-ը բոլորովին նոր մոտեցում է աշխատավարձի ուսումնասիրության ոլորտում, որի նպատակն է ակնթարթային կերպով Ձեզ տրամադրել աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն: Աշխատանքների կառուցվածքների վերաբերյալ գործոնային մոտեցումը և ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծությունն ապահովում են արդյունքների բարձր ճշգրտություն։ Այն գիտահեն է, ակնթարթային, նպատակային, վիզուալացված, ճկուն, պարզ և մատչելի: Երբ ճկունությունը կարևոր է jobbit-ը հեշտացնում է Ձեր ընկերությանն անհրաժեշտ աշխատատեղի վերլուծությունը՝ իր բազմաթիվ ֆիլտրերի շնորհիվ: jobbit-ն ընդգրկում է տասնյակ աշխատատեղերի փոխհատուցման համապարփակ ուղեցույց, ինչպես նաև Ձեր նախընտրելի ոլորտին վերաբերող ամենից արդիական միտումներն ու վերլուծությունները: jobbit-ը գնահատում է Ձեր վստահությունը՝ տրամադրելով միայն ստուգված և հուսալի տվյալներ: Յուրաքանչյուր նոր մասնակցի հետ դուք ստանում եք լիովին թարմացված և արդիական վերլուծություն:
11. Որո՞նք են ֆիլտրերը, որոնք օգտագործվում են jobbit-ի համար:
Jobbit-ը աշխատավարձերի հարցումների ոլորտում ամենից ճկուն հարթակն է, որը հեշտացնում է Ձեզ անհրաժեշտ աշխատատեղի հաշվետվություն ստանալու գործընթացը՝ իր բազմաթիվ ֆիլտրերի և պատկերավոր տեղեկատվության շնորհիվ: Ընտրեք Ձեզ անհրաժեշտ ոլորտը, աշխատատեղի համար պահանջվող կրթության մակարդակն ու որակավորումները և համեմատեք շուկայում առկա աշխատավարձերը Ձեր ընկերության կողմից առաջարկվող աշխատավարձերի հետ:
12. Ո՞րն է jobbitի գնագոյացման ռազմավարությունը:
Jobbit-ում դուք վճարում եք միայն Ձեզ անհրաժեշտ աշխատատեղի հաշվետվության համար: Մեկ աշխատատեղի հաշվետվության վճարը կազմում է ընդամենը 21000 դրամ, ինչը կօգնի գումար խնայել այլ աշխատատեղերի վերաբերյալ հաշվետվություններ ստանալու համար:
13. Որքա՞ն ժամանակ է հասանելի հաշվետվությունը:
Յուրաքանչյուր աշխատատեղի հաշվետվության հասանելիության ժամկետը 12 ամիս է (սկսած վճարման պահից)։ Այս ընթացքում Դուք ցանկացած պահի կարող եք ստանալ հաշվետվությունը, իսկ հարցմանը միացող յուրաքանչյուր նոր մասնակցի դեպքում Դուք անմիջապես կստանաք թարմացված հաշվետվությունը:
14. Արդյո՞ք յուրաքանչյուր աշխատատեղի համար վճարումը կատարվում է առանձին:
Այո, յուրաքանչյուր աշխատատեղի համար վճարումը կատարվում է առանձին։
15. Ի՞նչ է քվորումը:
Քվորումը ընկերությունների նվազագույն պահանջվող քանակն է՝ անհրաժեշտ հստակ աշխատատեղի համար հաշվետվություն կազմելու համար: Քվորումի հասանելիության դեպքում հարցման մասնակիցները կկարողանան գնել հաշվետվությունը: Հակառակ դեպքում, ընկերությունների ավելի մեծ քանակություն պետք է տրամադրի անհրաժեշտ տվյալներ՝ քվորումը հասանելի դարձնելու համար:
Դուք կարող եք բախվել իրավիճակի, երբ կարող եք տեսնել հաշվետվությունը, սակայն ֆիլտրերն օգտագործելիս այն արդյունք չի տալիս, քանի որ քվորումը չի պահպանվել: Սա նշանակում է, որ հարցմանը մասնակցած ընկերությունների նվազագույն պահանջվող քանակից պակասն է համապատասխանում է Ձեր ընտրած չափանիշներին: Այս դեպքում խորհուրդ է տրվում փոխել ֆիլտրերը՝ ավելի շատ ընկերություններ ներառելու նպատակով:
16. Ինչպե՞ս է jobbit-ը պաշտպանում աշխատավարձի տվյալների գաղտնիությունը:
Բոլոր կողմերը համաձայնում են պահել և պաշտպանել հարցաթերթի բովանդակությունը խիստ գաղտնի՝ jobbit-ի միակ և բացառիկ շահից ելնելով: Բոլոր կողմերը համաձայնում են շրջահայաց կերպով սահմանափակել իրենց աշխատակիցների, կապալառուների և երրորդ կողմերի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը:
17. Որտեղի՞ց են գալիս հաշվետվության տվյալները:
Հաշվետվությունը կազմվում է այն ընկերությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա, որոնք ունեն համապատասխան աշխատատեղում գործող աշխատակից և մասնակցում են հարցաշարին:
18. Կարո՞ղ եմ խմբագրել հարցաթերթիկի իմ պատասխանները:
Դուք կարող եք խմբագրել Ձեր պատասխանների ուղղագրական կամ քերականական սխալները՝ ադմինիստրատորի հետ կապ հաստատելով:
19. Որո՞նք են ձեր հաճախորդների սպասարկման ժամերը:
Jobbit-ը կտրամադրի հեռախոսային աջակցություն երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն (բացառությամբ տոն օրերի):
20. Ո՞ւմ հետ կապ հաստատել օգնության համար:
Ցանկացած հարցի դեպքում կարող եք կապ հաստատել ադմինիստրատորի հետ՝ զանգահարելով +374 93 58 46 96 հեռախոսահամարին կամ էլ-նամակ ուղարկելով info@jobbit.online հասցեին:
21. Կարո՞ղ եմ պահել հաշվետվությունն իմ համակարգչում կամ տպել այն:
Ո՛չ, Դուք կարող եք տեսնել հաշվետվությունը միայն jobbit-ում: