պայմաններ և դրույթներ

Վերջին թարմացումը՝ 01 մարտի, 2022թ.

Սույն «Պայմաններ և դրույթներ»-ը (այսուհետ՝ «ՊԴ») իրավական համաձայնագիր է «Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «jobbit»), որին պատկանում է և որի կողմից առանց սահմանափակումների օգտագործվում և/կամ վերահսկվում է jobbit.online-ը (այսուհետ՝ «Կայք») և Ձեր՝ այցելող անձի կամ կազմակերպության միջև, որը մուտք է գործելու և/կամ օգտագործելու է Կայքը (այսուհետ՝ «Հաճախորդ»): Այցելելով, մուտք գործելով և/կամ օգտվելով Կայքից՝ Հաճախորդն ընդունում է, որ կարդացել է, հասկացել է և համաձայն է կատարել սույն համաձայնագրի պայմանները: Եթե Հաճախորդը չի տալիս իր համաձայնությունը, նա չի կարող օգտվել Կայքից:

jobbit-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել, ավելացնել և/կամ կրճատել սույն ՊԴ-ն: Բոլոր փոփոխությունները կտեղադրվեն jobbit.online կայքում, որից հետո կթարմացվի «Վերջին թարմացումներ» ենթաբաժնի ամսաթիվը: Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել տվյալ ենթաբաժնի թարմացումները՝ կատարված փոփոխությունների մասին տեղեկանալու նպատակով: Ձեր կողմից Կայքի և Ծառայությունների շարունակական օգտագործումը (ինչպես սահմանված է ՊԴ-ում) կարձանագրվի որպես համաձայնություն ՊԴ-ի փոփոխություններին: Սույն համաձայնագրի (այսուհետ՝ «Համաձայնագիր») համաձայն՝ jobbit-ը Հաճախորդին հնարավորություն է տալիս jobbit-ի աշխատավարձի հաշվետվության ծրագրային լուծման բաժանորդագրությունից օգտվելու, որը ձեռք է բերվել jobbit-ի միջոցով Բաժանորդագրման ժամկետի ընթացքում (ինչպես սահմանված է ՊԴ-ում) (այսուհետ՝ «Ծառայություն»):

Որպես Ծառայության մաս, jobbit-ը կարող է Հաճախորդին տրամադրել փոխհատուցման, ՄՌ կառավարման և/կամ այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն (այսուհետ՝ «jobbit Տվյալներ»), որը Հաճախորդը կարող է օգտագործել բացառապես իր կազմակերպության ներքին նպատակների համար:

1. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

1.1 Հաճախորդի տվյալներ

Հաճախորդի կողմից վերբեռնված կամ այլ կերպ ներկայացված բոլոր տվյալները (այուհետ՝ «Հաճախորդի տվյալներ») կմնան Հաճախորդի սեփականությունը: Հաճախորդը ներկայացնում և երաշխավորում է jobbit-ին, որ ունի բոլոր լիազորություններն ու իրավունքները՝ Համաձայնագրի կողմ դառնալու և Համաձայնագրով տրված բոլոր իրավունքները jobbit-ին փոխանցելու: Հաճախորդը jobbit-ին իրավունք է տալիս օգտագործելու, խմբագրելու, նույնականացնելու և համախմբելու Հաճախորդի տվյալները՝ համախառն և անանուն փոխհատուցման վերլուծություն և տեղեկատվություն տրամադրելու համար: Նման համախմբված և չնույնականացված տեղեկատվությունը համարվում է jobbit-ի տվյալներ՝ Հաճախորդի տվյալներից դուրս բերված: jobbit-ն անհատական և անվանական որևէ տվյալ երբեք չի տրամադրի:

1.2 Հասանելիություն և օգտագործում

Հաճախորդը կարող է թույլ տալ իր աշխատակիցներին օգտվել Ծառայությունից և օգտագործել դրանում պարունակվող ցանկացած տվյալ՝ ըստ համաձայնագրի պայմանների և ելնելով բացառապես Հաճախորդի շահերից: Հաճախորդը պատասխանատվություն է կրում իր աշխատակիցների կողմից Համաձայնագրի պայմանների պահպանման համար: Հաճախորդը պատասխանատու է jobbit տվյալների մուտքի և/կամ օգտագործման համար: Համապատասխանաբար, Հաճախորդը համաձայնում է jobbit-ն ապահով պահել ցանկացած կորստից, վնասից կամ պատասխանատվությունից, որն առաջացել է Հաճախորդի կողմից կատարված խախտումների հետևանքով, և հատուցել ըստ անհրաժեշտության:

Հաճախորդի մուտքի պարտադիր ընթացակարգը հետևյալն է. Հաճախորդի աշխատակիցները տեղեկացվում են, որ իրենց հասանելի jobbit-ի նույնիսկ ամենաչնչին և ոչ էական Տվյալների օգտագործումը պետք է համապատասխանի սույն Համաձայնագրի պայմաններին, մասնավորապես՝ 2.2 և 4.1 բաժիններին և որ jobbit-ի ցանկացած տվյալի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պատշաճ կերպով ապահովել հղումները դեպի սկզբնաղբյուր:

jobbit Տվյալները ոչ մի դեպքում չեն կարող փոխանցվել որևէ երրորդ կողմի: jobbit Տվյալներն, առանց բացառության, չեն կարող օգտագործվել այնպիսի նպատակի համար, որը կարող է հանգեցնել jobbit-ին մրցակից դիտարկվող ապրանքների կամ ծառայությունների մշակմանը և/կամ տրամադրմանը, jobbit-ի համբավը արատավորելուն կամ վնասելուն իր բիզնես և/կամ հասարակական միջավայրում:

1.3 Հաճախորդի պարտավորություններ

Հաճախորդը (i) պետք է ապահով և գաղտնի պահի իր գաղտնաբառերը. (ii) պետք է պատասխանատվություն կրի Հաճախորդի տվյալների և Ծառայությունում իր հաշվի ողջ գործունեության համար. (iii) պետք է կիրառի ողջամիտ ջանքեր՝ կանխելու չարտոնված մուտքն իր հաշիվ և անհապաղ տեղեկացնի jobbit-ին նմանատիպ մուտքի մասին և (iv) պետք է օգտագործի Ծառայությունը միայն Ծառայության տեխնիկական փաստաթղթերին և կիրառելի կանոնին համապատասխան:

1.4 jobbit-ի կողմից աջակցություն

jobbit-ը հեռախոսային աջակցություն կտրամադրի Հաճախորդին ծառայության համար ժամը 10:00-ից մինչև 18:00-ը, երկուշաբթիից ուրբաթ (բացառությամբ տոն օրերի): Աջակցությունը կարող է ներառել ընդհանուր սպասարկում (սխալների շտկում), բարելավումներ, նոր տարբերակներ, լրացումներ և փոփոխություններ, որոնք տրամադրվում են առանց լրացուցիչ վճարի:

2. JOBBIT-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծրագրային ապահովումը, jobbit-ի տրամադրած բոլոր տվյալները, աշխատանքային ողջ գործընթացները, օգտատիրոջ միջերեսը (interface), դիզայնը և այլ տեխնոլոգիաները, Հաճախորդին տրվող տվյալները, ներառյալ Ծառայությունը և jobbit Տվյալները, jobbit-ի և դրա արտոնագրողների սեփականությունն են, իսկ բոլոր իրավունքները, վերնագիրը և շահերը, ներառյալ բոլոր հարակից մտավոր սեփականության իրավունքները, պատկանում են միայն jobbit-ին (կամ դրա արտոնագրողներին): Հաճախորդը չի կարող հեռացնել կամ փոփոխել Ծառայության որևէ նշում կամ սահմանափակող գրություն: jobbit-ը իրեն վերապահում է բոլոր իրավունքները, եթե դրանք ուղղակիորեն տրված չեն Համաձայնագրով: Համաձայնագիրը Հաճախորդին չի տրամադրում որևէ սեփականության իրավունք Ծառայության կամ աշխատատեղի տվյալների նկատմամբ:

3. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

3.1 Արգելված օգտագործում

Հաճախորդը համաձայնում է, որ (i) չի օգտագործի Ծառայությունը կամ jobbit-ի տվյալները կոմերցիոն եղանակով, որը ներառում, բայց չի սահմանափակվում վերավաճառքով, վարձակալությամբ, լիզինգով, կոմերցիոն շահագործմամբ , որևէ նպատակով հասանելի չի դարձնի որևէ երրորդ կողմի և չի օգտագործի jobbit-ի տվյալները ծառայություններ մատուցողի տեսանկյունից, (ii) չի պահի jobbit-ի որևէ տվյալ իր արխիվում կամ պահպանման ցանկացած այլ մեխանիզմում, (iii) չի միջամտի կամ խաթարի Ծառայության ամբողջականությունը կամ կատարումը, չի օգտագործի Ծառայությունը կամ jobbit-ի տվյալները՝ խախտելով գործող կանոնադրությունը, (iv) չի փորձի չարտոնված մուտք գործել դեպի Ծառայություն և/կամ հարակից համակարգեր և/կամ ցանցեր, (v) չի օգտագործի jobbit-ի տվյալները մեքենայական ուսուցման կամ արհեստական բանականության շահագործման համար, (vi) Ծառայություն չի վերբեռնի և/կամ չի օգտագործի Ծառայությունը ցանկացած վիրուսների, լրտեսող կամ վնասակար որևէ այլ ծրագրերի միջնորդությամբ/ուղեկցմամբ և/կամ (vii) մուտք չի գործի Ծառայություն կամ jobbit Տվյալներ jobbit-ի մրցակցի հետ կիսվելու կամ մրցակցային ծառայություն կամ արտադրանք ստեղծելու նպատակով, ինչպես նաև որևէ առանձնահատկություն, գործառույթ կամ գրաֆիկ պատճենելու նպատակներով:

Դուք չեք կարող պատճենել, տեղադրել, էլ. փոստով ուղարկել, խմբագրել, վերաօգտագործել, վերարտադրել, տարածել, վաճառել, դուրս բերել, վերափոխել կամ կատարել ածանցյալ որևէ այլ գործողություն՝ հիմնված jobbit տվյալների վրա՝ որևէ պատճառով, որը ներառում, բայց չի սահմանափակվում այլ վերլուծական կամ արհեստական բանականության շահագործմամբ: Դուք նաև համաձայնում եք չտրամադրել jobbit-ի Տվյալների հասանելիությունը որևէ մեկին, բացառությամբ Ձեր գործընկեր աշխատակիցների, ում պետք է իմանալ կամ օգտագործել jobbit-ի համապատասխան տվյալները: Եթե Հաճախորդն իմանա վեբկայքից տվյալների արտահոսքի կամ ցանկացած այլ ավտոմատացված հավաքագրման մասին, որոնք խախտում են սույն պայմանները, պետք է անհապաղ տեղեկացնի info@jobbit.online էլ.փոստի միջոցով: Եթե պարզվում է, որ տրված տեղեկատվությունը ստույգ է և համապատասխանում է իրականությանը, ապա հաշվետու անձն իրավունք ունի ստանալու որպես փոխհատուցում ձեռք բերված գումարի 20%-ը:

jobbit-ը վերահսկում է Կայքերից արտահանումները և ներբեռնումները և կձեռնարկի կոշտ իրավական և/կամ այլ գործողություններ, այդ թվում՝ առանց նախնական ծանուցման արգելափակել բոլոր IP հասցեները անօրինական գործողությունների հայտնաբերման, տարօրինակ ներբեռնումների հայտնաբերման և/կամ անհամապատասխանության որևէ այլ դեպքում: Թեև jobbit-ի ոչ էական մասերի չհամակարգված ներբեռնումն ընդունելի է, զանգվածային և/կամ համակարգված ներբեռնումները, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում jobbit-ի ամբողջական տվյալների բազայի և/կամ կոմերցիոն մեքենայական ուսուցման նպատակով տվյալների ներբեռնմամբ, համարվում են ոչ թույլատրելի: Կայքում առկա բոլոր տվյալները, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում աշխատատեղերի տվյալներով և աշխատանքի նկարագրություններով, հանդիսանում են jobbit-ի մտավոր սեփականությունը: Թեև կայքում հավաքվող որոշ տվյալների որոշակի ձևեր կարող են հայտնվել հանրային տիրույթում, սույն Համաձայնագրի խախտմամբ կայքում գտնվող ցանկացած տվյալի ցանկացած չարաշահում կդիտարկվի որպես վնաս, որը ենթակա է փոխհատուցման, որը ներառում, բայց չի սահմանափակվում 3,000,000 ՀՀ դրամով՝ հեղինակային իրավունքով պաշտպանված տվյալների յուրաքանչյուր կետի համար (որը ներառում է աշխատատեղերի մասին տվյալներ՝ աշխատանքի անվանումներով, վճարման սանդղակներով, աշխատանքի նկարագրություններով և աշխարհագրական տեղեկություններով, բացառությամբ jobbit տվյալների), ինչպես նաև փաստաբանական վճարների և ծախսերի փոխհատուցմամբ, ինչպես նաև ցանկացած և բոլոր այլ տույժերով և/կամ հեղինակային իրավունքով կամ այլ կիրառելի օրենքով նախատեսված տուգանքներով:

4. ՎՃԱՐՈՒՄ

Հաճախորդը պետք է կատարի բոլոր վճարումները պատվերի վրա նշված վճարման պայմանների հիման վրա: Եթե պատվերի վրա վճարման պայմանները նշված չեն, ապա բոլոր վճարները վճարվում են հաշիվը ստանալուց հետո: Պատվերում նշված վճարները ներառում են հարկերը: Հաճախորդը պատասխանատվություն է կրում վաճառքի, օգտագործման, պահումների և այլ նմանատիպ բոլոր հարկերի վճարման համար, որոնք կիրառվում են Հաճախորդի կողմից Ծառայություն գնելիս: Բոլոր վճարային պարտավորությունները վերադարձի և չեղարկման ենթակա չեն, բացառությամբ Համաձայնագրում ուղղակիորեն նշված դեպքերի: Եթե այլ բան նախատեսված չէ, վճարման ժամկետից առաջ պետք է դուրս գրվեն հաշիվ-ապրանքագրեր, որոնք անմիջապես ենթակա են վճարման: Հաշիվ-ապրանքագրերը կուղարկվեն jobbit-ին տրամադրված էլ.փոստի հասցեին և ուղարկվելուց հետո կհամարվեն ստացված: Համաձայնագիրը որևէ պատճառով դադարեցնելուց հետո (բացառությամբ Հաճախորդի կողմից էական խախտման պատճառով դադարեցման) Հաճախորդը պետք է կատարի բոլոր վճարումները՝ մինչև բաժանորդագրման ժամկետի ավարտը: jobbit-ը կարող է կասեցնել և/կամ դադարեցնել պատվերը և/կամ Ծառայությունը, եթե հաշիվը ժամկետանց է ավելի քան տասնհինգ (15) օր:

5. ԺԱՄԿԵՏ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

5.1 Ժամկետ

Համաձայնագրի գործողության ժամկետն սկսվում է Բաժանորդագրման մեկնարկի ամսաթվից և լրանում է ուղիղ 12 ամիս անց, որը կոչվում է Բաժանորդագրման ավարտի ամսաթիվ (այսուհետ՝ «Բաժանորդագրման ժամկետ»), և չի կարող չեղարկվել կամ այլ կերպ դադարեցվել մինչև դրա ավարտը:

5.2 Դադարեցում լուրջ/էական խախտումների պատճառով

Եթե կողմերից որևէ մեկը էական խախտում է թույլ տվել, մյուս կողմը կարող է դադարեցնել կիրառելի կարգը գրավոր ծանուցման 30-օրյա ժամկետի ավարտից հետո, եթե խախտումը չի շտկվել այդ նույն ժամկետի ընթացքում: Այն դեպքում, երբ jobbit-ը չեղարկի պատվերը՝ համաձայն սույն պարբերության, Հաճախորդը անհապաղ կվճարի բոլոր չկատարված վճարները մինչև Բաժանորդագրության ժամկետը:

6. ՓՈԽԱԴԱՐՁ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Սույն «Տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ «NDA») կնքվել է jobbit-ի և Հաճախորդի միջև՝ ստորև սահմանված Գաղտնի տեղեկատվության չարտոնված բացահայտումը կանխելու նպատակով: Երկու կողմերը («jobbit» և «Հաճախորդ») համաձայնում են համագործակցել գաղտնիության սահմաններում՝ կողմերից մեկի կամ յուրաքանչյուրի սեփականություն հանդիսացող և գաղտնի համարվող տեղեկատվությունը չհրապարակելու շուրջ:

6.1 Գաղտնի տեղեկատվության սահմանումը

Որպես սույն NDA-ի նպատակ՝ «Գաղտնի տեղեկատվությունը» վերաբերում է ցանկացած տեսակի տեղեկատվության կամ նյութի, որը կոմերցիոն արժեք է համարվում կամ որոշակի շահեկանություն ունի կամ կարող է ունենալ այն բիզնեսի համար, որում ներգրավված է jobbit-ը: Որպես այդպիսիք համարվում են jobbit-ի կողմից տրամադրված հարցաթերթը, և հաճախորդի կողմից տրամադրված պատասխաններն ու կցված նյութերը: jobbit-ի գործիքը (հարցաթերթը), որը տրամադրվում է հաճախորդին, պաշտպանված է հեղինակային իրավունքով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից:

6.2 Գաղտնի տեղեկատվության բացառությունները

Սույն NDA-ով նախատեսված հաճախորդի պարտավորությունները չեն տարածվում այն տեղեկատվության վրա, որը. (ա) հանրության կողմից հայտնի է հրապարակման ժամանակահատվածում կամ դառնում է հայտնի ոչ Ստացող կողմի մեղքով, (բ) հայտնաբերվել կամ ստեղծվել է Հաճախորդի կողմից մինչև Հաճախորդի կողմից բացահայտումը, (գ) Հաճախորդն իմացել է օրինական միջոցներով, ոչ Jobbit-ից և/կամ jobbit-ի ներկայացուցիչներից, (դ) բացահայտվում է Հաճախորդի կողմից՝ jobbit-ի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո:

6.3 Հաճախորդի պարտավորությունները

Բոլոր կողմերը համաձայնում են պահել և պաշտպանել հարցաթերթի բովանդակությունը խիստ գաղտնի՝ jobbit-ի միակ և բացառիկ շահից ելնելով: Բոլոր կողմերը համաձայնում են շրջահայաց կերպով սահմանափակել իրենց աշխատակիցների, կապալառուների և երրորդ կողմերի հասանելիությունը Գաղտնի տեղեկատվությանը: Հաճախորդը չպետք է առանց jobbit-ի գրավոր թույլտվությունը հաստատող փաստաթղթի գաղտնի տեղեկատվությունն օգտագործի իր շահերի համար, հրապարակի, կրկնօրինակի կամ տարածի այլոց համար, թույլ տա այլ անձանց օգտագործել այն կամ տնօրինել ի վնաս jobbit-ի: Հաճախորդը պետք է jobbit-ին վերադարձնի ցանկացած/բոլոր արձանագրությունները, գրառումներն ու այլ գրավոր, տպագիր կամ առարկայական նյութերը` որպես գաղտնի տեղեկատվության նկատմամբ մասնավոր սեփականության իրավունք ունեցողի, եթե jobbit-ը գրավոր պահանջ է ներկայացնում:

6.4 Ժամանակահատվածը

Սույն համաձայնագիրը և Հաճախորդի՝ Գաղտնի տեղեկատվությունը գաղտնի պահելու պարտավորությունը ուժի մեջ է մնում մինչև հետևյալ կետերից որևէ մեկը տեղի չունենա. (ա) jobbit-ը Հաճախորդին ուղարկում է գրավոր հաղորդագրություն՝ սույն Համաձայնագրից նրան ազատելու վերաբերյալ, կամ (բ) սույն համաձայնության ներքո ներկայացված Գաղտնի տեղեկատվությունը դադարում է գաղտնի լինել:

6.5 Հարաբերությունները

Սույն NDA-ով ներառված որևէ բան ենթակա չէ կողմի գործընկերոջ, համատեղ ձեռնարկության կամ այլ կողմի աշխատակցի կողմից որևէ նպատակով օգտագործման:

6.6 Բաժանում

Եթե դատարանը համարի, որ այս NDA-ով ներկայացված որևէ պայման չունի օրինական ուժ կամ չի կարող հիմք ծառայել հայց ներկայացնելու համար, Համաձայնագրի մնացած մասը պետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի լավագույն կերպով հաշվի առնվեն կողմերի ցանկությունները:

6.7 Միավորում

Սույն NDA-ն արտահայտում է կողմերի ամբողջական ըմբռնումը թեմայի վերաբերյալ և փոխարինում է բոլոր նախկին առաջարկները, պայմանավորվածությունները, ենթադրությունները և հասկացությունները: Սույն NDA-ը չի կարող փոփոխության ենթարկվել, բացառությամբ բոլոր կողմերի կողմից ստորագրված գրավոր փաստաթղթի առկայության:

6.8 Հրաժարում

Սույն NDA-ով ներկայացված ցանկացած իրավունքի իրագործման ձախողումը չի նշանակում նախկին և հետագա իրավունքների խափանում:

6.9 Իրավահաջորդներն ու ժառանգները

Սույն NDA-ով ամփոփված և յուրաքանչյուր կողմին ներկայացված պարտավորությունները տարածվում են կողմի ներկայացուցիչների, իրավահաջորդների և ժառանգների վրա:

7. ԺԽՏՈՒՄ

JOBBIT-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ: JOBBIT-Ը ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՍԱԿԱՅՆ ԱՅՆ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՎՏԱՆԳ Է՝ ԶԵՐԾ ԼԻՆԵԼՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԿՈԴԵՐԻՑ: ՀԱՃԱԽՈՐԴԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ JOBBIT ՏՎՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ԱՆՍԽԱԼ ԼԻՆԵԼ, ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՀԱՏՎԵԼ: JOBBIT-Ը ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՈՂՋԱՄԻՏ ՔԱՅԼԵՐԸ՝ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐԻՏ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ ԼԻՆԵԼԸ, ՍԱԿԱՅՆ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՎ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՃՇԳՐԻՏ ԵՆ:

8. ՀԱՐՑՄԱՆ ՀԱՏՈւԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույնով Հաճախորդը jobbit-ին տալիս է մշտական, անվերադարձ, հեղինակային իրավունք չպահանջող արտոնություն՝ վերարտադրելու, խմբագրելու, տարածելու, ածանցյալ գործողություններ կատարելու և տվյալներն անանուն կերպով օգտագործելու համար՝ jobbit-ի ներքին և արտաքին բիզնես նպատակներով: Հաճախորդը ներկայացնում և երաշխավորում է, որ իրավասու է տրամադրել ճշգրիտ տվյալներ, և նման տվյալների ներբեռնումը չի խախտում որևէ օրենք: Հաճախորդը համաձայնում է, որ jobbit-ը կարող է օգտագործել Հաճախորդի ընկերության անվանումը և պատկերանշանը: Դուք չեք կարող տարածել, վաճառել, վերափոխել կամ օգտագործել jobbit-ի տվյալները որևէ ածանցյալ գործողություն կատարելու նպատակով:

9. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՎՆԱՍՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Բացառությամբ Հաճախորդի կողմից jobbit-ի Տվյալների յուրացման կամ չարտոնված բացահայտման հետ կապված դեպքերի, կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում Համաձայնագրից բխող որևէ անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար (վնասները ներառում են, բայց չեն սահմանափակվում ուշացումների հետ կապված ծախսերով, տվյալների կորստով, գրառումներով կամ տեղեկատվությամբ, ինչպես նաև կորցրած շահույթով, եկամտով կամ ակնկալվող խնայողությամբ), նույնիսկ եթե նա տեղյակ է նման վնասի կամ կորստի հնարավորության մասին:

10. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔ

Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ կողմերի միջև առաջացած ցանկացած վեճի դեպքում, որն առնչվում է Համաձայնագրի առարկաներից որևէ մեկին:

11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

11.1 Մամլո հաղորդագրություններ/p>

Հաճախորդը համաձայնում է թույլատրել Հաճախորդի անվան և պատկերանշանի օգտագործումը մամլո հաղորդագրություններում և jobbit հաճախորդների, ապագա հաճախորդների և ոլորտի ֆինանսական վերլուծաբանների հետ քննարկումներում, ինչպես նաև թույլատրել Հաճախորդի անունը և պատկերանշանը ներառել jobbit-ի կայքերում, հաճախորդների ցուցակներում, վաճառքի և շուկայավարման և հարակից նյութերում:

11.2 Փոխանցում

Կողմերից ոչ մեկը չի կարող փոխանցել Համաձայնագիրը երրորդ կողմին: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ Համաձայնագիրը կարող է փոխանցվել առանց մյուս կողմի համաձայնության իր դուստր ձեռնարկություններին կամ որպես միավորման մաս կամ կողմի բոլոր ակտիվների վաճառքի ժամանակ, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու անձը չի համարվում մյուս կողմի մրցակիցը:

11.3 Օրենքի հետ համապատասխանություն

jobbit-ը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ծառայության մատուցման հետ կապված բոլոր գործող օրենքներին: Հաճախորդը համաձայնում է, որ jobbit-ը կարող է բացահայտել ցանկացած տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ցանկացած կիրառելի իրավական գործընթացի, դատական կարգի, պետական պահանջի, օրենքի կամ կանոնակարգի բավարարման համար: Հաճախորդը համաձայնում է, որ Ծառայությունից օգտվելու ընթացքում կհետևի կիրառելի բոլոր օրենքներին:

11.4 Անկախ կապալառուներ

jobbit-ը և Հաճախորդը համաձայնում են, որ կողմերի միջև գոյություն չունեն համատեղ ձեռնարկություն, գործընկերություն, աշխատանքային կամ գործակալական հարաբերություններ: Կողմերը միմյանց նկատմամբ անկախ կապալառուներ են:

11.5 Հարկադրանք և Ֆորս մաժոր

Եթե Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր կամ անիրագործելի է, մյուս պայմանները մնում են ուժի մեջ: Կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում իր վերահսկողությունից դուրս իրադարձությունների համար, այդ թվում՝ առանց սահմանափակման ֆորսմաժորային իրադարձությունների դեպքում:

11.6 Առանց լրացուցիչ պայմանների

jobbit-ը մերժում է Հաճախորդի ցանկացած ձևի գնման փաստաթղթի, գնման պատվերի կամ նմանատիպ փաստաթղթի լրացուցիչ կամ հակասական պայմանները:

11.7 Պայմանների պահպանում

Բոլոր պայմանները, որոնք իրենց բնույթով շարունակում են մնալ սույն Համաձայնագրի մեջ մինչ դրա դադարեցումը կամ ժամկետի ավարտը, կպահպանվեն:

11.8 Հեղինակություն

Յուրաքանչյուր Կողմ ներկայացնում և երաշխավորում է, որ ունի բոլոր անհրաժեշտ լիազորություններն ու իրավասությունները սույն Համաձայնագիրը կնքելու համար, և որ այն պարտադիր է այդ կողմի համար և ենթակա է կատարման՝ համաձայն իր պայմանների: